Խնդրում եմ՝ նիստերից առաջ որոշ անդամներ լողանան, որ քյաբաբի հոտ չգա. Թեհմինա Վարդանյան

Ավագանու անդամներցի Թեհմինե Վարդանյանը բավականի կոշտ ելույթ է ունեցել Ավագանու նիստի ժամանակ՝ խոսքն ուղղելով ավագանու իշխանական անդամներին, մասնավորապես նրանց առաջնորդին։

Իր ելույթի սկզբում Թեհմինե Վարդանյանը նկատում է, որ ավագանու իշխանական ներկայացուցիչներն իր ելույթի սկզբում լքում ավագանու նիստերի դահլիճը։

Դիմելով Ա․ Գալջյանին՝ Թեհմինե Վարդանյանը նշում է, որ իշխանական թևի բերած օրինագծի հետ ինքը համաձայն չէ, քանի որ այդ օրինագծով սահմանվում ու կանոնակարգվում է ավագանու անդամների գործունեությունը։

Մինչդեռ Թ․ Վարդանյանը հիշում է, որ շուրջ երեք տարի ավագանու անդամները խիստ անպատասխանատու կերպով են ներկայացել նիստերին։ Ըստ Թ․ Վարդանյանի՝ եղել են դեպքեր, երբ Ա․ Գալջյանը զանգել է իրենց խմբակցության ղեկավար Խաժկյանին՝ խնդրելով նիստերն ապահովել ավագանու անդամներով։

Խոսելով իր տպավորությունների մասին և արտահատելով իր կարծիքը՝ Թ․ Վարդանյանը հորդորել է քյաբաբի մասին չխոսել, նիստերի գալուց առաջ լողանալ, որ չեզոքանան հոտերը։ Սույն ելույթի տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: