Ահա թե ինչ հուզիչ եղանակով է շնորհավորել մահացած քույրիկի ծննդյան օրը հայտնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Կիրակոսյան քույրերը Գյումրիի մշակութային միջավայրում բավականին հայտնի ու հարգված կերպարներ են։ Նրանցից Լուսինեն հայտնի դերասանուի է, իսկ Հասմիկը՝ մշակութային գործիչ։ Հասմիկը կյանքից հեռացել է անցյալ տարի։ Այսօր Հասմիկ Կիակոսյանի ծննդյան օրն է։

Նրան սիրող ու կարոտող քույրը՝ Լուսինեն, որոշել է Հասմիկ Կիրակոսյանի ծննդյան օրն ինքնատիպ կերպով շնորհավորել՝ նրան ստեղծագործական տողեր նվիրելով։ Լ․ Կիրակոսյանը գրում է․ «Նվիրում եմ քրոջս- Հասմիկ Կիրակոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Ակրոստիքոս

Հարստություն դու մարդկային, օրհնված էր

Աշխարհ գալդ, Առաքելությու էր տրված, որ նվիրես սերդ Գյումրուն ամբողջ կյանքդ.

Սեր էիր ինքդ ու սիրված էիր սիրո կողմից։

Մանուշակ էիր, վարդ ու հասմիկ, ու խելքի ծով բնությունից.Ինչքան վերև դու համբառնես աստվածային վեհ

Իմաստով, Կյանքդ շարունակական է հաստատ, բազում թողած քո գործերով։

Լույսերի մեջ լինես։ Ծնունդդ շնորհավոր»,- իր ինքնատիպ, հոգու խորքից բխող ստեղծագործական հուզիչ տողերը ավարտել է հայտնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: