«Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա. տեսանյութ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով տարվող պետական միջոցառումներին զուգահեռ ժողովրդին գոտեպնդելու համար աղոթքներով ու կրոնական միջոցառումներով է հանդես գալիս նաև հայոց եկեղեցին:

Հերթական աղոթքն է եղել Մայր աթոռում՝ ի բարօրրություն հայ ժողովրդի: Կրոնական միջոցառման ժամանակ հնչեցվել է աղոթք առ Աստված: Արարողության ժամանակ առանձնապես ուշագրավ է եղել մի դրվագ, որն էլ գրավել է շատ-շատերի ուշադրությունը և դարձել քննարկման թեմա:

Առհասարակ հայ ժողովուրդը հավատում է խորհրդանշաններին, նա մեծ հույսեր է կապում խորհրդապատկերների հետ և որոշակի սիմվոլիկա տեսնում դրա մեջ: Հայ ժողովրդական մտածողության մեջ մի առանձնահատուկ նշանակություն ունի աղավնու խորհուրդը: Աստվածաշնչում ևս աղավնին լավի ու խաղաղության, նաև վերածնության խորհուրդ ունի. հենց նա էր մեծ ավետաբերի:

Աղավնին արարողության վերջում հնչող աղոթքից հետո թռչել և նստել է եկեղեցուն հարակից մեծ խաչի վրա: Սա կարողացել է ֆիքսել օպերատորի տեսախցիկը: Հոլովակը լայնորեն տարածվել է համացանցում. այստեղ հնչում է նաև Արմեն Հարեյանի մեկնաբանությունը կատարվածի առիթով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: