Ամուսինը շոկի մեջ էր, երբ օդաչուն հայտնեց, որ իր կինն «օրենք է խախտել»․ տեսանյութ

Բոլոր կանայք ցանկանում են օրիգինալ կերպով ամուսիններին հայտնել ընտանեկան նոր համալրման մոտալուտ լինելու լուրը։ Ֆլորիդայում ապրող Օդրի Ռոուզն ամուսնուն՝ Դևիդին, անհավանական կերպ է որոշել հայտնել լուրը։

Ամուսինները պետք է մեկնեին Չիկագո, և կինը որոշել է խնդրել օդաչուներին՝ բարձր կապով հայտնել իր հղիության մասին։ Այդպես էլ արեց։

Նա նամակ գրեց և աննկատ փոխանցեց բորտուղեկցորդուհուն։ Նամակի մեջ նա խնդրանքն էր շարադրել՝ նշելով, որ նոր է իմացել հղիության մասին։

Թռիչքից անմիջապես առաջ օդաչուն բարձր կապով հայտարարեց ուրախալի լուրը, սակայն զավեշտալի ձևով։ Օդաչուն հայտարարեց, թե Ռոուզները գաղտնի կերպով օդանավ ավելորդ ուղևոր են անցկացրել։

Դևիդը, երբ իր անունը լսեց, մի կողմ դրեց հեռախոսը և ապշած շուրջն էր նայում, մինչ կինը նկարահանում էր ամուսնու արձագանքը։ Կինն անսահման հուզված էր, քանզի չգիտեր՝ ինչպես կարձագանքի ամուսինն այդ նորությանը։

Երբ Դևիդը հասկացավ, որ Օդրին հղի է, ուղևորները ծափողջույններով շնորհավորեցին հուզված տղամարդուն։ Օդրին այնքան հուզված էր, որ չկարողացավ զսպել արցունքները։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: