«Կյանքիս հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»․ Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ հրապարակել է բալիկի լուսանկարը

Լիլիթ Հովհաննիսյանը մեծ երջանկությամբ է վայելում իր առաջնեկ բալիկի՝ Յանի ներկայությունը։ Ինչպես հասկանալի է դառնում Լիլիթ հրապարակումից, Յանը բավականին կամակոր բալիկ է։

Ամեն դեպքում մայրիկը մեծ սիրով է հանդուրժում իր բալիկի կամակորությունները։ Լիլիթի վերջին հրապարակումից հասկանալի է դառնում, որ Յանը մի քանի գիշեր շարունակ չի քնել և արթուն է պահել իր մայրիկին։

Լիլիթը տեղադրել է իր և Յանի լուսանկարներից երկուսը՝ կից գրելով հետևյալ մեկնաբանությունը․ «Կյանքիս հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»։

Լուսանկարներից մեկում հստակ երևում է փոքրիկ Յանի դեմքը։ Նա կլորիկ դեմքով ու սիրունատես բալիկ է, ով իրեն շատ լավ է զգում երիտասարդ ու երջանիկ մայրիկի գրկում։

Մայրիկի դեմքին, չնայած գիշերային անքնությանը, նկատելի է մայրական բերկրանքն ու անսահման երանությունը։ Նկատելի է, որ Յանի ներկայությունն աննկարագրելի երջանկություն է պատճառում Լիլիթին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: