Իմ գործունեությունից ամենաշատն ինքն է տուժել․ ի՞նչ է պատմում Էդմոն Մարուքյանը

Էդմոն Մարուքյանն իր կենսագործունեության նշանակալի մասը հատկացրել է քաղաքականությանը։ Գործիչը խոստովանում է, որ բավականին լրացուցիչ դժվարություններ են առաջ եկել այն պահից ի վեր, երբ հստակ որոշել է, որ քաղաքականությամբ է զբաղվելու։

Նա իր տիկնոջը հանդիպել է իր եղբոր իրավաբանական գրասենյակում։ Նրանք երեք տարի շարունակ շփվել են, ապա ընտանիք կազմել, սակայն Էդ․ Մարուքյանը ներքին մեղավորությամբ խոստովանում է, որ իր ընդդիմադիր գործիչ լինելու փաստը խոչընդոտել է տիկնոջ գործնական հաջող առաջարկներին։

Հաճախ են դեպքեր գրանցվել, երբ նա սահմանափակել է նաև ծնողների կենսագործունեությունը, քանի որ չի ցանկացել տվյալ թեմայի մեջ իր ընտանիքի անդամների անունները շահարկեն։

Եղել են միջադեպեր, երբ նա նկատողություն է արել հայրիկին՝ խնդրելով, որ համացանցում քննադատական մեկնաբանություններ չգրի։

Էդ․ Մարուքյանը համարում է, որ ինքն իրեն անձնական կյանք է պարտք։ Նա իր զավակների հետ նույնպես սակավ է ժամանակ անցկացնում, սակայն նույնիսկ այդ քիչը փորձում է արդյունավետ օգտագործել՝ նրանց պտտելով մեքենայով և ծանոթացնելով Հայաստանի տեսարժան վայրերի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: