Այսօր վաղ առավոտյան ժամը յոթի մոտակայքում Գյումրիից Երևան եկող մարդատար Գազելներից մեկը hարվածել է ճանապարհին կից տեղադրված բետոնե Պատնեշին ու կողաշրջվել։ Նա Գյումրիից Երևան է տեղափոխել ուղևորների։
Գազելի մեջ գտնվող ուղևորներից շատերը պարզապես դուրս են ընկել մեքենայի միջից՝ հայտնվելով հարակից տարածքում։ Դեպքից րոպեներ անց կանչ է գրանցել ԱԻՆ և Շտապօգնության ծառայություն։ Վթարի պատճառով տուժաշ քաղաքացիներին տեղափոխել են մոտակա քաղաքների՝ Թալինի և Աշտարակի հիվանդանոցները։
Ըստ նախնական տեղեկատվության, այս ցավալի դեպքի պատճառով կան նաև զոհեր, ընդ որում՝ զոհերի թիվն այս պահի դրությամբ հասնում է վեցի։ Ինը քաղաքացի համարվում են տուժած և տարբեր աստիճանի ծանրությամբ գտնվում են հիվանդանոցներում։
Դեպքը տեղի է ունեցել Կաքավաձոր կոչվող համայնքի խաչմերուկում՝ հիմնական ճանապարհի հիսունչորսերորդ կիլոմետրին։ Ողբերգական երլքով այս վթարի մանրամասները շարունակում են ճշգրտվել։ Տեղում շարունակում է աշխատել ԱԻՆ-ը և ոստիկանության ներկայացուցիչները։