«Ողջո՜ւյն, աշխարհ»․ Լիլիթ Հովհաննիսյանը բալիկի հետ ծննդատնից լուսանկար է հրապարակել

Տևական ժամանակ է, ինչ հանրահայտ երգչուհիներից Լիլիթ Հովհաննիսյանը վերստին լռության մատնեց իր հանրային հարթակները՝ չարձագանքելով իրեն ուղղված ոչ մի քննադատության կամ գովասանքի։ Լիլթի վերջին ակտիվությունը մեծ աղմուկի առիթ դարձավ։

Բանն այնտեղ հասավ, որ շատերը նույնիսկ ստորագրահավաք փորձեցին կազմակերպել, որ Լիլիթ վերջին երգի որակի ստեղծագործություն այկևս չհանրայնացվի։ Այս նախաձեռնությունն այդպես էլ անավարտ ու անորոշ մնաց։

Շատերին էր վերջին շրջանում հետաքրքրում, թե ինչո՞ւ է լռում Լիլիթը։ Նույնիսկ այդ առիթով հոդվածներ ու կանխագուշակող գրառումներ արվեցին։

Այսօր հանրահայտ երգչուհին արդեն ծննդատնից լուսանկար է հանրայնացրել իր նորածին բալիկի հետ։ Լոսանկարը միանգամից արժանացած հանրային լայն ուշադրության։

Լուսանկարն արվել է բալիկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, քանի որ Լիլիթը դեռ գտնվում է ծննդկանի բազմոցին, իսկ նորածին բալիկն առաջին անգամ զգում է իր մայրիկի մաշկի բույրն ու հպումը, ջերմությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: