Հայկոյի երգը կատարելիս երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը բեմում չի կարողացել զսպել արցունքները․ տեսանյութ

Սյուզաննա Մելքոնյանը հանրահայտ է դարձել վերջերս՝ հայտնվելով երգարվեստի ներկայացուցիչների և սիրահարների ուշադրության կենտրոնում։

Սյուզաննան ներկայումս գտնվում է բուռն ստեղծագործական գործընթացների մեջ՝ ներկայացնելով նոր գործեր ու կատարումներ։ Նա նաև ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների, կորպորատիվ իրադարձությունների։

Սյուզաննան շատ երգարվեստի ներկայացուցիչների պես ևս սերտ կապ է ունեցել հայտնի երաժիշտ Հայկոյի հետ, ում անժամանակ վախճանը խորապես հուզել ու ցավեցրել է սկսնակ երգչուհուն։

Սյուզաննան վերջերս իր ելույթներից մեկի ժամանակ փորձել է կատարել իր երաժիշտ ընկերոջ «Թող հիշեմ» վերնագրով ստեղծագործությունը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել իր կատարումը, քանի որ հուզվել է ու արտասվել։

Այդ հուզառատ պահը ներկայացնող տեսանյութը Սյուզաննան տեղադրել է իր սոցհարթակում՝ գրելով, որ երբևէ ինքն այդչափ հուզառատ բեմում չի եղել, երբեք։ Երգչուհին իր խոսքն ավարտել է «Հայկո միշտ մեզ հետ ես լինելու» արտահայտությամբ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: