Աշոտ Փաշինյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորականների հետ է

Աշոտ Փաշինյանն այն երիտասարդներից է, ով զինծառայությունն անցել է այն ժամանակ, երբ հայրը պետական պաշտոն է զբաղեցրել։ Նա երբևէ չի փորձել արտոնությունների արժանանալ։

Զինծառայությունից հետո Աշոտը փորձում էր վերադառնալ քաղաքացիական կյանքի, սակայն շուտով մեկնարկել է պատերազմը։

Աշոտն առաջիններից էր, ով արձագանքեց իր վարչապետ հայրիկի զորահավաքի հրահանգին ու զինվորագրվեց՝ մեկնելով ճակատ։

Աշոտի՝ պատերազմական գործողություններին մասնակցելու փաստը շատերի կողմից իրարամերժ մեկնաբանությունների է արժանացել։

Այսօր Աշոտը մի տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, որ նա շարժման մեջ է։ Նրա կողքին տարբեր զինվորականներ են, կադրերում նկատվում է, որ Աշոտի կողքին է նաև նրա մայրը։

Աշոտի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Նշենք, որ երիտասարդը ներկայումս աշխատում է։ Մի որոշ ժամանակ առաջ քաղաքացիներից ոմանք նրան նկատել էին գարեջրատանը, որտեղ էլ նա աշխատում էր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: