Տեսեք՝ ինչ տեսք ունի հիմա աշխարհի ամենամեծ ատամներով տղան

Նոր Զելանդիայում ապրող Էվան Հիլին լրագրողներն «աշխարհի ամենամեծ ատամներով տղա» են անվանել։ Ոչ ստանդարտ դիմացի ատամների շնորհիվ տղայի բերանը չի փակվում և նա խոսքերն արտաբերելու հետ խնդիր ունի։ Ժամանակի ընթացքում օրթոդոնտները շտկել են այդ թերությունը։ Հեռուստաշոուի շնորհիվ՝ 12-ամյա տղայի մասին բոլորն են իմացել՝ աշխարհի տարբեր ծայրերում։ Օրթոդոնտ Ռոբ Սլեյթերը, Էվանին զննելուց հետո հայտնել է, որ 25 տարվա աշխատանքի ընթացքում նման դեպք չի հանդիպել։

Տղայի վերին ծնոտը 12 աստիճանով ծռված էր, այն դեպքում, երբ նորման 2 աստիճան էր։ Դրանից զատ նրա վերևի և ներքևի երկու սանտիմետր հեռավորության վրա են իրարից։
Նոր Զելանդիայում երեխաներին ատամներն անվճար են բուժում, բայց Հիլի դեպքը ծանր էր և դրա համար 2 հազար դոլար էր անհրաժեշտ։ Տղայի ծնողները նման գումար չունեին և ապառիկ վերցրեցին՝ գրավադրելով իրենց տունը։

Սակայն գումարը բավարար չի եղել և նրանք դիմել են հեռուստաշոուին։ Մարդկանց հանգանակությունների շնորհիվ հավաքվել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար։ Ստացված գումարով կազմակերպվել է տղայի բուժումը, որը տևել է 5 տարի, իսկ մնացած գումարն ուղղվել է անապահով ընտանիքների երեխաներին՝ բուժման համար։


Հիմա տղան երջանիկ է, նրա ծնոտը վերականգնվել է, իսկ դիմացի ատամներն ուղղվել են։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!