Ի՞նչ է կատարվում Արցախում․ ուղիղ միացում Ստեփանակերտից

Բավականին ուշ երեկոյան հայկական մեդիա դաշտի տիրույթում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ արցախյան տարածաշրջանում կրքերը կրկին բորբոքվել են։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության շրջող լուրերի՝ մեր կողմից կան վիրավորներ, նույնիսկ՝ զոհեր, սակայն պաշտոնական աղբյուրները հերքում են զոհերի փաստը։

Արցախյան ակցենտ անունով սոցհարթակից արցախցիներից մեկը Ստեփանակերտից ուղիղ միացում է կազմակերպել՝ տեղեկացնելով, թե ինչ է կատարվում տվյալ պահին մայրաքաղաքում։

Նա ևս ստույգ տեղեկություն չունի, իսկ հետաքրքրվողներին հանգստացնելու և նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար նա որոշել է Ստեփանակերտի հրապարակից քայելով հասնել հիվանդանոց՝ տեսնելու, թե որքանով են ճիշտ վիրավորներ ունենալու մասին լուրերը։

Արցախյան Ակցենտ սոցհարթակի տեղադրած ուղիղեթերային տեսանյութը տեղադրում ենք կցված նյութի մեջ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ հայկական և ռուսական համատեղ զինվորականների կողմից։

Կեսգիշերին տարածված տեղեկությունների համաձայն հայկական կողմը տարածքային կորուստներ չունի։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ իրավիճակը հանգիստ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!