Առաջ, երբ ինձ հարցնում էին, թե ո՞վ եմ ես, ես․․․» ի՞նչ է խոստովանել հայտնի երգչուհին

Հայտնի երգիչներից Ժասմինը պարբերաբար է անկեղծանում իր սոցհարթակում, ինչն ավելի անմիջական է դարձնում նրա շփումը երկրպագուների հետ։ Երգչուհին բոլորովին վերջերս նշել է իր հոբելյանը։

Բայցև այս տարի բոլորովին այլ կերպով ու զգացողություններով է Ժասմինը նշել ծննդյան օրը, քանի որ այս տարի նրան լքել իր ընտանիքի անդամներից միանգամից երկուսը՝ հայրը և տատիկը։ Նրանց երկուսին էլ համավարակն է տարել։

Երգչուհին խոստովանել է, որ իր զգացողություններն այս տարի միանգամայն ուրիշ էին, սակայն նրան նոր լիցքեր է հաղորդել իր երկրպագուների ջերմությունն ու ուշադրությունը, ինչի համար Ժասմինը խորին երախտագիտություն է հայտնել։

Նա խոսել է նաև իր ներքին հոգեկան տեղաշարժերի մասին՝ ասելով, որ եթե առաջ իրեն հարցնում էին, թե ո՞վ է ինքը՝ օպտիմիստ, թե՞ պեսիմսիտ, նա պատասխանել է, որ ռեալիստ է։

Սակայն այսօր այդ հարցին այլ կերպ է պատասխանում՝ ինքն իրեն օպտիֆիգիստ անվանելով և ակնարկելով շատ բաների նկատմամբ անտարբեր լինելու մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!