Սարգիս Եղիազարյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Երգիչներից Սարգիս Եղիազարյանը վերջին շրջանում բավականին ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում։

Նա նորից գեղեցիկ, թարմ ստեղծագործություն է ներկայացրել իր հանդիսատեսի դատին, որն արդեն իսկ ջերմորեն է ընդունվել, ուղեցկվել է հիացական մեկնաբանություններով, չնայած, որ եղել են որոշ քնանդատություններ։

Ոմանք Սարգսի նոր աշխատանքի յութուբյան հրապարակման ներքո քննադատական մեկնաբանություններ են թողել՝ գրելով, որ Սարգիսից ավելիին էին սպասում։ Սարգիսի ներկայացրած նոր գործը բավականին ռիթմիկ ու աշխույժ, միևնույն ժամանակ մեղեդային գործ է, որը վերնագրված է «Չկաս»։

Երգչի ներկայացրած ստեղծագործության երաժշտությունը հենց ինքը՝ Սարգիսն է հեղինակել։ Երգի խոսքերը պատկանում են Պետրոս Հոկտանյանին, իսկ գործին կից ներկայացվող տեսահոլովակի հեղիանկը հայտնի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանն է։

Սարգիսի հետ տեսահոլովակում որպես դերասանուհի հանդես է եկել Սոֆիա Մալդինին։ Սարգսի ներկայացրած նոր, «Չկաս» վերնագրով երաժշտական ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: