Լիլիթ Բասյանը հետաքրքիր կերպով է նշել ծննդյան օրը․ ահա թե ինչպես

Նախօրեին Լիլիթ Բասյանի հոբելյանն է եղել։ Հայտնի դիետոլոգը օրը նշանավորել է ուղևորությամբ։ Նա այցելել է Տաթև, եղել ճոպանուղում, իսկ իր ուղևորության մասին պատմող կադրերը տեղադրել է իր պատմություններում՝ դրանք զուգակցելով Հայկոյի տարբեր երգերի հետ։

Լիլիթի բոլոր հրապարակումները, սոցհարթակային պատմությունները, ուղևորությունները և աշխատանքային գործունեությունը նրա սիրելի երգչի՝ Հայկոյի երաժշտության ներքո է լինում երաժշտի մահվանից ի վեր։

Իր պատմություններին կից Լիլիթը գրել է, որ իր հոգին իրեն հենց այդտեղ՝ Սուրբ Աստվածամայր եկեղեցի է տարել։ Նա խորհուրդ է տվել գնահատել ժամանակը, քանի այն անսպառ չէ։

Լիլթիը նաև ցույց է տվել, թե ինչպես է ինքը Տաթևի ճոպանուղով ընթանում, հետո շնորհակալություն է հայտնել ընկերուհուն, ով նրան տրամադրել ու համոզել է, որ համարձակվի պարանով բարձրություն հաղթահարել։

Լիլիթի պատմությունների մեջ երևում է նաև նրա ձեռքը, որին մատանի կա դրված։ Պատմություններն ավարտվում են ճանապարհների տեսարաններով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: