Արա Մարտիրոսյանը նոր, գեղեցիկ ու նուրբ երգի տեսահոլովակ է ներկայացրել․ «Իմ կինը»

Բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ գտնվող Արա Մարտիրոսյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Իմ կինը»։ Երգը հասուն, գեղեցիկ ու խելացի կնոջ գովք է իրենից ներկայացնում։

Երգի երաժշտությունն այս անգամ հեղինակել է հենց ինքը՝ երգիչ Արա Մարտիրոսյանը։ Խոսքերի հեղինակությունը երգիչը այս անգամ ևս վստահել է Ավետ Բարսեղյանին։

Երգին զուգահեռ ներկայացվող սցենարային տեսահոլովակի հեղինակը Արեն Բայադյանն է։ Տեսահոլովակը կառուցված է քաղաքային ուշագրավ ու հետաքրքիր պատկերների համադրությամբ։

Այստեղ երևում է հիմնականում Արա Մարտիորսյանը, իսկ զուգահեռ կադրերում շքեղ կանանց կերպար են, ովքեր կարմիր ու սպիտակ գունային երանգների մեջ են։

Երգչի երկրպագուները մեծ սիրով ու ջերմությամբ են ընդունել նրա հերթական գործը՝ գովաբանելով երգչի արտաքին տեսքն ու ձայնային փառահեղ տվյալները։

Արա Մարտիրոսյանի ներկայացրած հերթական հետաքրքիր, գեղեցիկ ու նուրբ աշխատանքը «Իմ կինը» վերնագրով կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ կից թողնելով նաև ձեր կարծիքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: