Դերասանուհի Անի Բայաթյանի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Դերասանուհիներից Անի Բայաթյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Լրանում է արտիստուհու քառասունամյակը։ Դերասանուհին երկու անգամ է ընտանիք կազմել։

Անին առաջին ամուսնությունից մեկ աղջիկ ունի, ով արդեն տասնվեց տարեկան է։ Առաջին ամուսնությանը հաջորդած բաժանությունից միառժամանակ անց դերասանուհին երկրորդ անգամ է ամուսնացել։

Անիի երկրորդ ամուսինը նրանից տարիքով փոքր է։ Չնայած նրանց միջև հինգ տարվա տարիքային տարբերություն կա, սակայն Անին վստահեցնում է, որ դա իրենց փոխադարձ շփումների ժամանակ ամենևին էլ չի զգացվում։

Անին երկրորդ անգամ ընտանիք կազմելուց հետո երկրորդ բալիկն է ունեցել, որը նույնպես աղջիկ է, ով արդեն չորս տարեկան է։ Անիի ամուսինը մասնագիտությամբ դիզայներ է, բեմանկարիչ։

Անին բացի դերասանական արվեստը սիրում է իր ստեղծագործական ուժերը փորձել նաև կարուձևի ասպարեզում՝ ազատ ժամանակ զբաղվելով կարով։

Հեռուստանախագծերից հայտնի արտիստուհին վերջին շրջանում հանդես չի գալիս եթերում՝ հանդես գալով Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!