«Մտքներովս էլ չէր անցնում․․․» հայտնի լրագրող Ժիրայր Ոսկանյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել

Հանրահայտ լրագրողներից Ժիրայր Ոսկանյանը, ով արցախյան չարաբաստիկ վերջին պատերազմին անձամբ է մասնակցել ու ներկա եղել, ունի նկարահանված նյութերի մի ամբողջ պաշար, որոնք ներկայացնում են պատերազմական օրերի ուշագրավ ու բացառիկ վավերագրությունը։

Լրագրողը հաճախակի է կիսվում վավերագրություն ներկայացնող փաստական նյութերով՝ ամեն անգամ մի նոր իրողության մասին բարձրաձայնելով ու նոր կադրեր հանրայնացնելով։

Չնայած լրջագույն առողջական խնդիրներին՝ Ժիրայրը նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Սուրբ Ղազանչեցոցում հնչեցվում եկեղեցու զանգերը, որոնք պատերազմի հետագա ընթացքը ցույց տվեց, որ վերջինն էին, ցավոք սրտի։

Ժիրայրը գրել է հետևյալը․ «Պատերազմի ժամանակ Շուշիում մտքներովս էլ չէր անցնում, որ վերջին անգամ ենք լսում Սուրբ Ղազանչեչոցի ղողանջը: Երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն անդադար հրթիռակոծում էր բերդաքաղաքը, թիրախային հարվածներ հասցնում եկեղեցուն, ներսում աղոթք էին բարձրացնում, պատերազմի՝ օր առաջ ավարտվելու հույսով մոմ վառում:

Գնդակոծությունների ձայների տակ Սբ. Ղազանչեչոցն ազդարարում էր Աստծո փառքը, ահեղ դատաստանի փողի ձայնը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: