Միայն Աստված գիտի, թե դու ով էիր իմ սրտում, անվերջ խնդրում եմ, որ հետ գաս, իմ Հայկո․․․

Համացանցում ուշադրության է արժանացել դիզայներներից Գագա Ամատունու աղջկա՝ Մարիայի հուզառատ հրապարակումը, որը վերաբերում է մեր ժամանակի սիրելի երգիչներից մեկին՝ Հայկոյին, ով բոլորովին վերջերս է հեռացել երկրային կյանքից։

Հայկոն, պարզվում է, Գագայի ընտանիքի, նրա զավակների կնքահայրն է եղել։ Դիզայների աղջիկը խոստովանել է, որ Հայկոն իր կողիքն է եղել իր լույս աշխարհ եկած օրվանից մինչև հասունության շրջան։ Մարիան վստահ է, որ իր ամենահարազատ մարդը դեռ շարունակելու է իր հետ լինել մտովի։

Գագայի դուստրը խոստովանել է, որ Հայկոն իր համար շատ կարևոր մարդ էր, իսկ հիմա նա մշտապես միայն մեկ ցանկություն ունի․ աստծուն միշտ խնդրում է, որ իր հարազատ մարդը հետ գա։

Հիշեցնենք, որ մինչ Հայկոն ծանր վիճակում հիվանդանոցում էր, Գագան Հայկոյի մյուս ընկերների հետ հիվանդանոցում էր և հանգստացնող հրապարակում էր անում իր սոցհարթակում՝ տեղեկացնելով, որ երգչի վիճակ կայուն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: