Ալիևը իրանցիներին և հայերին մեղադրել է մզկիթների փլուզման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ․ ահա թե ի՞նչ է պատասխանել Ն․ Փաշինյանը

Այսօր հեռավար հանդիպում է տեղի ունեցել տարածաշրջանի մի քանի երկրների առաջնորդների միջև, որը հերթականն էր այս տարվա համար։ Հանդիպման շրջանակներում նախ ելույթով հանդես է եկել Ալիևը՝ հայկական կողմին մեղադրելով մի շարք մեծ ու փոքր hանցանքներում։

Ի․ Ալիևի խոսքերի մեջ կար ոչ միայն մեղադրական և քամահրական վերաբերմունք, այլ նաև ակնհայտ անճշտություն այն մասին, որ իրենք գերիներին հանձնել են, իսկ իրենց մոտ գտնվում են միայն դիվերuանտները։

Ն․ Փաշինյանն իր պատասխան ասելիքում նշել է, որ չի ակնկալում, թե տվյալ հարթակը կարող է բեմահարթակ դառնալ հայ-ադրբեջանական խնդիրների բարձրաձայնման համար՝ հավելելով, որ ներկայումս ՀԱԳԱ-յում քննվում են դիմումներ թե՛ հայկական, թե ադրբեջանական կողմերից։

Հակադարձելով Ալիևի՝ Իրանի հետ համագործակցությամբ նարկովաճառքի վերաբերյալ մեղադրանքներին՝ Ն․ Փաշինյանը հակառակ փաստերն է բերել այն մասին, որ հայ-իրանական համագործակցությունը հաջողված կերպով պայքարում է նարկոբիզնեսի դեմ։

Մանրամասները՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: