Ողբերգական դեպք․ 9–ամյա երեխան խաղալիս է եղել, երբ երկաթբետոնե սալիկն ընկել է նրա վրա. մանրամասներ

Իսակովի պողոտայում գտնվող շենքերից մեկի հարակից հատվածում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել անցած օրը։ Կեսօրից հետո տնից դուրս եկած ինը տարեկան երեխան մնացել է մեծ ու ծանր բետոնե սալիկի տակ։

Երեխան իրենց շենքին մոտ գտնվող լքված միսակառույցի մոտերքում իր ընկերոջ հետ խաղացել է։ Հետո մոտակա տարածքների մարդիկ նկատել են, թե ինչպես խաղացող երեխաներից մեկը փախել է։

Փախչող երեխան շատ վախեցած է եղել։ Նա իր ծնողներին մի որոշ ժամանակ անց է միայն կարողացել պատմել դեպքի մասին։ Ինը տարեկան կորած տղայի հայրը ոստիկանական բաժին է զանգել ու տեղեկացրել, որ արդեն ժամեր շարունակ չի կարողանում գտնել կեսօրից հետո կործ իր տղային։

Ոստիկանական ուժերը փրկարարական ծառայությունների աջակցությամբ գտել են ինը տարեկան երեխային։ Երեխան մահացած է եղել․ նրա մարմինը գտնվել է կեսգիշերին մոտ։ Երեխայի հարազատները նշում են, որ այդ հատվածն իրենց երեխայի սիրելի խաղավայրերից մեկն է եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!