Հայկոյի եղբայրը նեղ ընտանեկան միջավայրում նկարահանված բացառիկ տեսանյութ է հրապարակել

Հայկոյի ներկայությամբ ու մասնակցությամբ նորանոր տեսանյութեր են հայտնվում համացանցում, որոնք գուցե այդպես էլ չհրապարակվեին, եթե չլիներ երաժշտի հետ տեղի ունեցած ողբերջական դեպքը։

Երաժշտի կրտսեր եղբայրը՝ Վահեն, ով սոցհարթակում անձնական տվյալների ու կադրերի հրապարակման առումով բավականին ժլատ է, ավագ եղբոր մասնակցությամբ բացառիկ տեսանյութ է տեղադրել։

Տեսանյութն արվել է ընտանեկան խիստ նեղ շրջանակներում։ Առիթը Հայկոյի կրտսեր եղբոր զավակներից մեկի ծննդյան տարեդարձն է, որին մասնակցել է նաև հորեղբայրը։ Կադրերում երևում է, թե ինչ ջերմ վերաբերմունք ունի Հայկոն եղբոր տղայի նկատմամբ։

Առկա են նաև կադրեր, որտեղ երևում է ոչ միայն Հայկոյի, այլ նաև նրա որդու՝ Արմանի ջերմ վերաբերմունքը Վահեի ընտանիքի և երեխաների նկատմամբ։

Բոլորի հանդեպ ջերմ վերաբերմունք ցուցաբերող երաժիշտը, ինչպես երևում է, առավել ջերմ ու հոգատար է եղել հատկապես ընտանիքում՝ ընտանիքի անդամների նկատմամբ։ Կադրերը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!