«Երջանիկ եմ, որ ունեմ աղջիկ»․ Աստղիկ Ալավերդյանի հրապարակումն ու լուսանկարը

Այսօրվա սոցհարթակային տարածված թեման դուստրերի միջազգային օրվա առիթով արված հրապարակումներն են։ Շատերը կիսվում են իրենց դուստրերի լուսանկարներով՝ կարևորելով նրանց գոյությունը և օրվա խորհուրդը։

Համընդհանուր ոգևորությունից հետ չի մնացել նաև հայտնի արտիստուհի Աստղիկ Ալավերդյանը, ով կիսվել է իր ու դստեր լուսանկարով՝ գրելով հետևյալը․

«Երջանիկ եմ, որ ունեմ աղջիկ։ Եվ եթե համարձակությունս ներեր էլի կուզենայի։ Շնորհավոր աղջիկ երեխաների միջազգային օրը»։

Լուսանկարում մայր ու դուստր նույն երանքի և ոճի հագուստ են կրում։ Աստղիկ Ալավերդյանի դուստրը ընտանիքի կրտսեր զավակն է։ Նրան ծնողները Շուշի խորհրդանշական անունն են տվել։

Աստղիկը տարբեր առիթներով խոսել է իր զավակների նախասիրությունների և միմյանցից ունեցած տարբերությունների մասին։

Դերասանական ընտանիքի ավագը՝ Մոնթեն, ըստ մայրիկի ներկայացրածի, բավականին հավասարակշիռ ու խելացի տղա է, կազմակերպված է ու կողմնորոշվող։

Փոքրիկ Շուշին ընտանիքի փոքրիկն է և մեծ խնամքի ու հոգատարության է արժանանում բոլորի կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!