Գողացել են Սոնա Ռուբենյանի հեռախոսը․ ահա թե որտեղ և ինչպես

Հայտնի երգչուհիներից Սոնա Ռուբենյանի գլխով վերջերս մի միջադեպ է անցել, որի մասին հայտնել է անձամբ երգչուհին։ Սոնան այս օրերին արտերկրում է գտնվում։

Երգչուհին Գարիկի հետ համատեղ երաժշտական նախագծերի շրջանակներում գտնվում է Մոսկվայում։ Գարիկն էլ, Սոնան էլ տարբեր առիթներով պատել են իրենց հյուրախաղային արկածների մասին, որոնց հանդիպել են տարբեր երկրներում։

Այս առումով Ռուսաստանը ևս բացառություն չէ, սակայն միջադեպը տհաճ է եղել, քանի որ Մոսկվայում երգչուհու հեռախոսը մի ռուս աղջիկ գողացել է։

Այս դեպքը Սոնան մի փոքր հումորային ենթատեսքտով է ներկայացրել։ Նա իր խոսում ասել է, որ ռուս մի աղջիկ պատճառ է դարձել, որ ինքն ունենա Այֆոն 13, քանի որ այդ աղջիկը գողացել է իր Այֆոն 12-ը։

Հետո երգչուհին տեղադրել է նաև այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպը և որտեղ են տարել երգչուհու հեռախոսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!