«Մարդկանց բացատրել է պետք։ Համբերատար, հետևողական, քֆուր ուտելով ու ծաղրի դիմանալով, օրինակ․․․»

Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Ինձ համար անհասկանալի է այն ահասարսուռ մառազմը, որը տիրում է փողով պատվաստման վկայական ձեռք բերելու շուրջ։ Էս ազգը մահվան վկայական է առնում, պատվաստման եղածն ինչ է, որ չառնեն։

Էն ինչ կատարվում է հիմա, շատ նորմալ ու օրինաչափ է։ Ամեն ինչ ունի իր խորքային և հիմնավոր պատճառները։ Տարիներ շարունակ կրթությունը բռնաբարենք ու ուզենք, որ մարդիկ միֆերի չհավատա՞ն։ Սուրբ Հովհաննեսից հղիացողը կամ Թուխ Մանուկի միջոցով կաղություն բուժողը, ծեծով է փիլեփսիա հանողն ամեն ինչի էլ հավատալու է։

80.000 ստացող բժշկուհին չարորակ ուռուցքի թուղթ էլ է ծախելու և լավ է անելու։ Ֆեյսբուքյան «ինծելեգենտների» ծաղրը միֆերին հավատացողների ու հակավակցինիստների նկատմամբ ավելի է սրելու վիճակը։ Ոչինչ չի օգնելու։

Պետության գործողությունները ծնելու են հակազդեցություն և արդյունավետ չեն լինելու, քանի դեռ դրանք մինչև վերջ բռնի չեն։ Իսկ փորձը ցույց է տվել, որ մինչև վերջ չի լինում։ Մարդկանց բացատրել է պետք։ Համբերատար, հետևողական, քֆուր ուտելով ու ծաղրի դիմանալով, օրինակ ցույց տալով և խնդիրը մատուցելով։

Համ ուզում եք դասագրքերում գրեք, որ Արաքս գետն առաջացել է հայերի արտասուքներից, համ ուզում եք գիտակից հասարակություն ունենա՞ք։ Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: