Հետաքրքիր փաստեր և վերլուծություններ, պատմություններ որ առաջին անգամ է լուսաբանվում

Գնել Սարգսյանի մոտ հյուրընկալել և բացառիկ մանրամասներ է ներկայացրել Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նոր պատմություններ է ներկայացրել զրույցի շրջանակներում, որոնց մասին մինչ այս չի խոսվել։

Ա․ Հովհաննիսյանը պատմում է մարտական թեժ գործողությունների օրերին զինվորականների խիզախության դրսևորումները, հրամանատարական երբեմն սխալ որոշումները և այլ կարևոր մանրամասներ։

Ա․ Հովհաննիսյանը շատ բարձր է գնահատում Սեյրան Օհանյանի մասնագիտական հմտությունները, ռազմական գիտելիքները։ Նա խոստովանում է, որ Ս․ Օհանյանից ինքն անձամբ շատ բան է սովորել։

Գ․ Սարգսյանի ուղղած հարցերից մեկը Հադրութի գրավման առեղծվածին է վերաբերվել։ Ա․ Հովհաննիսյանը մասնագիտական ցավով ասել է, որ մարտական գործողություններ ժամանակ որոշում կայացնելու հնարավորություն ունեցող ղեկավար անձանց կարողացել են մոլորեցնել։

Մասնավորապես՝ Ա․ Հովհաննիսյանը խոստովանում է, որ հակառակորդը մեզ մոլորեցրել է զինված ուժերի քանակի, որակի և այլ կարևոր հարցերում։ Ա․ Հովհաննիսյանի հնչեցրած այլ ուշագրավ հարցերի կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: