Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հայհոյանքներով․ տեսանյութ

Արտառոց դեպք է տեղի ունեցել այսօր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև, որը ֆիքսվել է մոտակայքում գտնվող տեսախցիկի միջոցով։ Տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է, որ Էդ․ Մարուքյանը կայանում է իր մեքենան։

Հետո նա դուրս է գալիս մեքենային, իսկ քաղաքացին, որ գտնվում էր մեքենայի մոտ, մոտենում է նրան, որից հետո սկսվում է քաշքշուկ։ Ըստ ականատեսների՝ քաղաքացին Էդ․ Մարուքյանին մեղադրել է Հայաստանին չծառայելու մեջ։

Ականատեսները ասում են նաև, որ քաշքշուկը ուղեկցվել է հայհոյախառն արտահայտություններով, որոնք փոխադարձ բնույթ են կրել։ Միջադեպը տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակային տարածքին կից։

Հիշեցնենք, որ վերջերս Էդ․ Մարուքյանը Ա․ Աշոտյանի հետ միասին հանդիպել էր ադրբեջանական մի շարք քաղաքական գործիչների հետ։ Էդ․ Մարուքյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած քաշքշուկը ներկայացնող ոչ երկար տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: