Երգում ենք վատ, բայց սիրով․ Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել․ ահա թե ինչ առիթով

Թեև Նաիրա Զոհրաբյանն իր թիմակիցների հետ այնքան էլ ակտիվ չի զբաղվում այլևս քաղաքական հարցերով, սակայն նրանք շարունակում են միմյանց հետ համագործակցել տարբեր առիթներով, իսկ առիթներից մեկն էլ հերթական անգամ մշակութային է։

Ն․ Զոհրաբյանն իր թիմակից մի քանի ընկերների հետ կատարել է հայտնի «Երևան-Էրեբունի» երգը։ Երգը թիմը կատարել է մեր մայրաքաղաքի հերթական տարեդարձի առիթով՝ այդպես իր շնորհավորանքը մատուցելով սիրելի քաղաքին ու մայրաքաղաքին։

Այս տարի միանգամայն հասկանալի պատճառներով քաղաքապետը որոշում է կայացրել չնշել մայրաքաղաքի օրը՝ միջոցներն ուղղելով ավելի օգտակար գործընթացների։ Սակայն սա չի խանգարում, որ մայրաքաղաքը սիրելու ու նրա օրը նշանավորելու հարցում պասիվ են քաղաքացիները։

Շատերը յուրովի նշանավորեցին սիրելի քաղաքի օրը՝ հանդես գալով նախաձեռնություններով ու հրապարակումներով։ Ն․ Զոհրաբյանի և նրա գործընկերներից մի քանիսի երաժշտական կատարումը, որը նվիրված է մայրաքաղաքի օրվան, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: