Ալեն Սիմոնյանի կինն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Ալեն Սիմոնյանի ընտանիքն ապրում է լիարժեք ու ակտիվ կյանքով, տանը երկու մանկահասակ բալիկներ են մեծանում, որոնց խնամքով զբաղվում է հիմնականում մայրիկը, ով էլ երբեմն պատմում է իր մայրական փորձառության և հոգսերի մասին։

Մարիամ Մարգարյանը մի ընտանեկան տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իրար հետ սիրով խաղում և զվարճանում նրա երկու զավակները՝ Վիկտորիան ու Էրիկը։ Վիկտորիան տեսանյութում փորձում է յուրովի զրուցել կրտսեր եղբոր հետ։

Մարիամ Մարգարյանը նաև լուսանկարային կադրեր է տեղադրել ընտանեկան առօրյայից ու մեկնաբանություն թողել։ Մարիամը գրել է հետևյալը․

«Նրանք խլում են ժամանակդ, քունդ, էներգիադ, վաստակածդ, ուշքումիտքդ, բայց փոխարենը տալիս են անվերապահ սեր ու երջանկություն:

Եվ դու հայտնվում ես կամովի գերության մեջ մինչև կյանքիդ վերջ: Քաղցր գերության: Արդարացված գերության»,- իր մայրական ջերմ ապրումները ներկայացնող մեկնաբանությունն ավարտում է Մարիամ Մարգարյանը:

Մարիամի տեղադրած ընտանեկան տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: