Հայտնի դերասան Մովսես Երեմյանն այսօր բոլորում է ծննդյան քսանութ տարին։ Նա շատ վաղ տարիքից է հանրաճանաչ դարձել։ Չորսամյա տարիքից հաճախել է լատինաամերիկյան պարերի՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։
Մովսեսը պարի ասպարեզում արժանացել է Հայաստանի հնգակի և անդրկովկասի եռակի չեմպիոնի կոչումների։ Մովսեսը մանուկ հասակից մասնակցել է նաև տարիքային գեղեցկության մրցույթների՝ դարձյալ մրցանակների արժանանալով։
Մովսեսը առավել հասուն տարիքում սովորոել է դերասանական ֆակուլտետում, իսկ դրան զուգահեռ շարունակել է մասնակցությունը նորաձևության մրցույթների միջազգային հարթակներում։
Մովսեսին հայկական դերասանական ասպարեզում առանձնապես հայտնիություն է բերել «Գեներալի աղջիկը» վերնագրով հաջողված սերիալը, որին հաջորդել են դերասանի այլ դերակատարումները սերիալներում ու ֆիլմերում։
Մովսեսը զուգահեռ նաև պարում է և ղեկավարում է «Կաստանիետ» պարի ստուդիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակները:
Մովսեսը չորս տարի առաջ կյանքը կապել է Աննա Սիմոնյանի հետ, ով նույնպես ունի դերասանական փորձառություն և հանդես է եկել «Նռան հատիկ» հեռուստանախագծում։ Նրանք զավակ ունեն։