Նարին Փայլակյանը, անդրադառնալով համավարակային և պատվաստումների թեմային, գրում է հետևյալը․ Քովիդի դեմ պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը ստացա։ Պոլիկլինիկայում հերթ էր։ Հերթերի մեջ գիտեք, մարդիկ խոսում են, և ուզես չուզես լսում ես։
Ես էլ ականջալուր եղա երկու կնոջ խոսակցության, ըստ որի դռան մոտ կանգնած երկու տղամարդիկ հայր ու որդի են, ովքեր ակտիվ հակաքարոզ էին տանում թե Քովիդի, թե՝ պատվաստման դեմ «սաղ սուտա, ոչ մի Քովիդ էլ չկա, պատվաստումը մարդկանց ենթարկելու միջոց է …և այլն»։
Զրույցից հասկացա, որ վերջերս տան երիտասարդ հարսը մահացել է քովիդից, ու թերևս դա պատճառ է դառել որ գան պատվաստվեն։
Իհարկե բոլորին առողջություն եմ մաղթում, և գրառումս ամենևին քարոզ չէ, որ պարտադիր գնաք պատվաստվեք, բայց և սրտանց մաղթում եմ, որ ոչ մեկի պատվաստման պատճառը անձնական դժբախտությունը չլինի»,- իր գրառումն ավարտում է Ն․ Փայլակյանը։