«Արմեն Աշոտյանը, Էդմոն Մարուքյանն ու Կարեն Ավագյանը Վիեննայում հանդիպում են ունեցել Ադրբեջանի պատգամավորների և ադրբեջանցի փորձագետների հետ»

Ադրբեջանցի քաղաքական գործիչ Տուրալ Գանջալին իր թվիթերյան հարթակում տեղադրել է լուսանկարներ և տեղեկություն այն մասին, որ մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ հանդիպել են հայ քաղաքական գործիչներից մի քանիսի հետ Ավստրիայում՝ տեղի ղեկավարության միջնորդությամբ ու հովանավորությամբ։

Հայկական տիրույթում դեռևս հայտնի չէ այս հանդիպման մանրամասները։ Այս առիթով Մովսես Հարությունյանը գրում է հետևյալը․ «Արմեն Աշոտյանը, Էդմոն Մարուքյանն ու Կարեն Ավագյանը Վիեննայում հանդիպում են ունեցել Ադրբեջանի պատգամավորների և ադրբեջանցի փորձագետների հետ։

Մամուլում լռություն է. ոչ մեկ չի գրում, որ ադրբեջանցիների հետ հանդիպում է եղել, նորմալ է, բան չեմ ասում։ Բայց մտովի պատկերացրեք՝ Էդմոն Մարուքյանը, եթե մենակով մասնակցեր այդ հանդիպմանը, նույն Աշոտյանն ինչեր էր գրելու՝ նրան անվանելով Փաշինյանի կողմից թուրքի հետ բանակցելու համար ուղարկված բանագնաց։

Իսկ թե ինչ պայթյուն տեղի կունենար հայկական մեդիադաշտում, եթե ՀՀԿ ներկայացուցիչների փոխարեն ՔՊ պատգամավորներ մասնակցեին այդ քննարկմանը, երևի արդեն պատկերացրեցիք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: