Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Այսօր Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վ․ Պուտինի տարեդարձն է․ լրանում է աշխարհահռչակ քաղաքական գործչի ծննդյան վաթսուներեք տարին։ Վ․ Պուտինը ծնունդով Լենինգրադից է։ Պուտինի հայրիկը ժամանակին եղել է համաշխարհային պատերազմի մասնակիցներից։

Պուտինի մայրիկը՝ Մարիա Շեմելովան, եղել է բանվորուհի և ժամանակին աշխատել է Լենինգրադի գործարաններից մեկում։ Պուտինի պապիկը ժամանակի հայտնի ու ճանաչված խոհարարներից է եղել, ով աշխատել է ժամանակի ղեկավարների՝ Լենինի ու Ստալինի համար։

Վլադիմիրն ընտանիքի երրորդ զավակն է եղել։ Իրենից մեծ երկու եղբայր է ունեցել, ովքեր մահացել են վաղ տարիքում․ նրանցից մեկի մահվան պատճառը դիֆտերիան է եղել։

Պուտինի ընտանիքն ապրել է կոմունալ բավականին վատ պայմաններում։ Պուտինը հասուն տարիքում ծննդավայրում սովորել է իրավաբանական ֆակուլտետում, ապա աշխատանքի անցել՝ դառնալով  ԼՊՀ-ի ռեկտորի խորհրդականը միջազգային հարցերի գծով։

Հետո տեղափոխվել է Մոսկվա։ Ամուսնացել է Լյուդմիլայի հետ՝ ունենալով երկու դուստր՝ Կատարինան և Մարիան։ Պուտինն այժմ բաժանված է Լյուդմիլայից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: