«Նաիրի Հունանյանը նախօրոք գիտեր, որ հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր լինելու։ Որտեղի՞ց․․․»

Լյովա Եղիազարյանը գրում է․ «Նաիրի Հունանյանը նախօրոք գիտեր, որ հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր լինելու։ Որտեղի՞ց։ Նիստերից մեկի ժամանակ Նաիրի Հունանյանը ցինիկաբար դիմելով ինձ հայտարարեց.

«Լավ է, որ հասցրել եք ծանոթանալ գործի նյութերին, բայց կարևոր մի բան բաց եք թողել: Բացեք 17-րդ հատորի 235-րդ էջը, կհասկանաք ինչի մասին է»: Հատորը և էջը լավ հիշում եմ, որովհետև մտածում էի, որ կարևոր բանի մասին է ակնարկում:

Եկա մեր գրասենյակ, բացեցի նշած էջը: Գծագրված էր ԱԺ- դահլիճը և կետ առ կետ իրենց գործողությունները՝ դահլիճ մտնելուց մինչև ժողովրդին կոչով դիմելը: Կետերից մեկում գրված էր զանգել Ռոբերտ Քոչարյանին, մեկ այլ կետում՝ զանգել Ազգային անվտանգության նախարարություն: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ էր ակնարկում ոճրագործը: Վերջապես:

Հաջորդ օրը հարց ուղղեցի, նա թերհավատ քմծիծաղ տվեց. «Ինչու՞ եք նշել զանգել Քոչարյանին, բայց չեք նշել զանգել Սերժ Սարգսյանին, որը Ազգային անվտանգության նախարարն է»: Նա հասկացավ, որ կռահել եմ և հստակ պատասխանեց.

«Որովհետև ես գիտեի,որ նա այդ օրը Հայաստանում չի լինելու»: Նրա այս պատասխանը բազում ենթադրությունների առիթ է տալիս և բազմաթիվ հարցեր է առաջադրում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: