Մի քանի ժամից Արթուրի հարազատները կգրկեն իրենց որդուն․ նոր մանրամասներ Ադրբեջանից Հայաստան վերադարձող զինծառայողի մասին

Այսօր խորհրդարանական լսումները թեժ էին ընթանում, քանի որ տեղում էր վարչապետը, ով պատասխանում էր իրեն ուղղված քննադատական հարցերին։ Հնչեցված հարցերից մեկն էլ հասկանալիորեն գերիների խնդրին էր վերաբերում։

Այդ հարցին պատասխանելու հանձնառություն վերցրեց Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնապես հայտարարելով, որ հենց այս պահին ընթացքի մեջ է մեր զինվորականներից մեկի հայրենիք վերադարձնելու հարցը։

Մանսավորեցնելով իր ասելիքը՝ Ս․ Պապիկյանը հնչեցրեց նաև վերադարձող զինվորականի անձնական տվյալները՝ ասելով, որ նա Արթուր Դավիդյանն է, ով ամիսներ առաջ՝ օգոստոսի քսաներկուսին մառախուղային ու վատ տեսանելի եղանակային պայմանների պարագայում կորցրել էր կապը ծառայակիցների հետ՝ հայտնվելով ադրբեջանական տարածքում՝ նրանց զինծառայողների ձեռքում։

Ա․ Դավիթդյանի հարազատներն իրենց ուրախությունն են հայտնել իրենց զավակի վերադարձի առիթով՝ ասելով, որ իրենց աղոթքները տեղ հասան, իսկ Ն․ Զոհրաբյանը լրացուցիչ տեղեկություն է հայտնել՝ ասելով, որ Արթուրն արդեն իսկ Արցախի մայրաքաղաքում է․ նրան պատրաստվում են Հայաստան տեղափոխել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: