Հանրապետությունում տեղում է առաջին ձյունը․ բացառիկ տեսանյութ

Ինչպես և կանխատեսվում էր, այսօր մեր տարածաշրջանի լեռնային որոշ բնակավայրերում տեղացել և շարունակում է տեղալ այս աշնան առաջին ձյունը։ Ձյան տեղումների մասին պատմող տեսանյութ է տեղադրել հայտնի օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։

Նա տեսանյութ է տեղադրել, որը նկարահանված է մեքենայի ընթացքի ժամանակ։ Տեսանյութով Գ․ Սուրենյանը տեղեկացնում է, որ լեռնային մի շարք վայրերում, մասնավորապես Ճամբարակում թաց ձյան տեսքով տեղումներ են։

Հիշեցնենք, որ այս եղանակը շարունակվելու է առաջիկա երեք օրերին։ Նկատվելու է ջերաստիճանի առնվազն տասն աստիճանի չափով նվազում, իսկ առանձին տարածաշրջանների կոնկրետ եղանակային դրսևորումները կարող եք տեսնել՝ կցված նկարին ծանոթանալով։

Ըստ եղանակային կանխատեսումների՝ շաբաթվա վերջին եղանակային պատկերի նկատելի փոփոխություն է լինելու։ Անձրևային տեղումները փոխարինվելու են արևային եղանակով ու ջերմաստիճանի որոշակի բարձրացմամբ։

Գ․ Սուրենյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է Ճամբարակի այսօրվա տեղումների պատկերը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: