Ցավալի․ հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է տաղանդավոր գրողը․ մանրամասներ

Համավարակը շարունակում է աննահանջ դիրքեր զբաղեցնել՝ դառնալով շատ մարդկանց մահվան պատճառ։ Հերթական ցավալի լուրն է հանրայնացվել։ Վախճանվել է տաղանդաշատ արձակագիր Լևոն Ադյանը, ով համավարակային հիվանդություն ուներ և գտնվում էր հիվանդանոցում։

Լևոն Ադյանը այս օրերին գտնվում էր Սանկտ֊Պետերբուրգում։ Նա հոսպիտալացվել էր տեղի հիվանդանոցային կենտրոններից մեկում։ Նրա մահվան մասին հայտնել է լրագրող Միքայել Հաջիյանը՝ գրելով․ «Գույժ։

Քիչ առաջ Սանկտ֊Պետերբուրգից հայտնեցին ինձ, որ կյանքի 82֊րդ տարում քաղաքի հիվանդանոցներից մեկում համավարակից վախճանվել է անվանի արձակագիր, հայ ժողովրդի արժանավոր զավակ, Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի գրողների միությունների անդամ, իմ հին ու մտերիմ ընկեր Լևոն Ադյանը»։

Լևոն Ադյանը արցախցի էր․ Մարտակերտի Չլդրանից էր։ Գրողը նախ ապրել ու ստեղծագործել է Սովետական Ադրբեջանի մայրաքաղաքում, իսկ իննսունականներին տեղափոխվել է նախ Ռուսաստանի մայրաքաղա, ապա նաև Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ բնակվում էր կյանքի վերջին տարիներին։

Լ․ Ադյանը հեղինակել է մի շարք գեղարվեստական ու թարգմանական բնույթի արժեքավոր աշխատանքներ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: