Ինչպիսի՞ն է Լևոն Շիրինյանի ընտանիքը․ նրա կինը եղել է նրա ուսանողուհին․ բացառիկ մանրամասներ

Լևոն Շիրինյանը երբևէ անձնական հարցերի մասին հանրային հարթակներում չի խոսել։ Նա բացառիկ հարցազրույց է տվել, որի ժամանակ պատմել է կնոջ և ընտանիքի մասին։ Պարզվում է՝ Լ․ Շիրինյանի կինը եղել է նրա ուսանողուհին։

Լ․ Շիրինյանը պատմում է, որ նրա կինը գեղեցկուհի է եղել երիտասարդ տարիքում։ Որպեսզի այլ անձինք նրան չանհանգստացնեն, Լևոն Շիրինյանը մի օր լսարանից դուրս է կանչել ապագա կնոջը, իր մատի մատանին հանել ու դրել է նրա մատը՝ հայտարարելով, որ իրենք արդեն նշանված են։ Այդպես սկսվել է նրանց սիրո պատմությունը։

Երեսուն տարի միասին ապրող ամուսինների համար ընտանեկան երջանկության բանալին նրանց աղջիկն է՝ Տաթևիկը։

Տաթևիկը երկու տղա ունի, կրտսերին Լևոն է անվանել։ Տաթևիկը խոստովանում է, որ իր և իր տղաների համար ամենից իդեալական անձնավորությունը իր հայրիկն է։

Հայտնի քաղաքագետի ընտանեկան կյանքի մասին պատմող հետաքրքիր նյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: