«Վերջին նամակ»․ ո՞ւմ է նվիրված Արամեի վերջին երգը․ պրեմիերա

Արամեն նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը հեղինակել է Գ․ Կյոկչյանը։ Երգը բացառիկ է նրանով, որ նվիրված է մեր հերոսներից մեկին՝ Դավիթ Գրիգորյանին, ով արցախյան վերջին պատերազմում անմահացած զինվորներից մեկն է։

Դավիթի հերոսության մասին շատերը իմացան այն մասին, երբ պետական բարձրագույն ատյանը որոշեց նրան տասնհինգ տանկ խոցելու համար հերոսի կոչման արժանացնել։

Սարդարապատցի համեստ տղայի հարազատներն այդ լուրը հեռուստատեսությամբ էին լսել՝ անակնկալի գալով։

Դավիթը ընտանիքում ամենափոքրն էր։ Նա միակ տղա զավակն էր տանը։ Դավիթն այն բացառիկ հերոսներից է, ով իր հերոսի կոչումը կենդանության օրոք է ստացել, սակայն, ցավոք սրտի, օրեր անց նա նույնպես ընկել է իր ընկերների հետ։

Երգը վերնագրված է «Վերջին նամակ»։ Դավիթին նվիրված հուզիչ երգն Արամեի կատարմամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Երգի մեջ լսվում է նաև Դավիթի ձայնը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: