Ինչ է նշանակում երաժիշտ պապիկ ունենալ․ Պարույր Հայրիկյանը ցույց է տվել, թե ինչպես է հանգստացնում լաց լինող թոռնիկին

Պարույր Հայրիկյանը բացի հանրահայտ ու ակտիվ գործիչ լինելը, նաև հոգատար ու հնարամիտ պապիկ է, ով ոչ միայն կարողանում է լավ ու հաճելի ժամանակ անցկացնել իր թոռնուհու հետ, այլ նաև հաջողությամբ լեզու է գտնում նրա հետ և նույնիսկ կարողանում է հանգստացնել նրան։

Հոգատար պապիկը լաց լինող բալիկի համար միացնում է լեգենդար Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկը, թոռնուհին անմիջապես հանգստանում է ու սկսում է ուշադրությամբ ունկնդրել երգը։

Իսկ երբ երգը դադարում է, բալիկը նորից սկսում է լաց լինել այնքան ժամանակ, մինչև նորից կմիացնեն երգը։ Նման երաժշտական հակումներ հազվադեպ է լինում, որ դրսևորվի նման վաղ տարիքում։

Հատկանշական է, որ փոքրիկ բալիկին դուր է գալիս հենց Ռ․ Հախվերդյանի երգերը։ Պ․ Հայրիկյանն իր տեղադրած նյութի մեկնաբանության մեջ ասում է, որ դա արդյունքն է այն բանի, որ բալիկը երաժիշտ պապիկ ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: