Ժամանակին «Կլոն» հեռուստասերիալը ոչ միայն հարավամերիկյան միջավայրի, այլ նաև ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի ամենից հայտնի ու ռեյտինգային նախագծերից էր, որի դերասանական կազմը մեծ հռչակ էր վայելում հեռուստադիտողների կողմից։
Սերիալում չնայած ոչ գլխավոր ու դրական, սակայն առանցքային դերակատարում ունեցող Սաիդը մեծ սիրով ընդունվեց։ Նա առանձնահատուկ կերպարներից էր, որ կերպավորում էր ոչ այնքան դրական կերպարի, բայց սիրվել էր ավելի, քան դրական կերպարները։
Հերոսի նման ընդունելությունը կապված էր դերասան Դալթոն Վիգի արտիստական հմայքով։ Նա իր կերպարով գերում էր բոլորին։ Այժմ դերասանաը բավականին կերպարանափոխվել է։
Ներկայումս Դալթոն Վիգը հիսունյոթ տարեկան է։ Նա ընտանիք է կազմել երեք անգամ, իսկ առաջին անգամ հայրիկ է դարձել բավականին հասուն տարիքում՝ հիսուներկու տարեկանում։ Դալթոնը ծնվել և մեծացել է հետաքրքիր միջավայրում։
Նրա հայրը ինժեներ է եղել, իսկ մայրն աշխատել է Կրթության նախարարությունում։ Դալթոնը երեք տարեկան է եղել, երբ ծնողները բաժանվել են։ Նա ապրել է մայրիկի հետ։