Տիգրան Արզաքանցյանը նոր ծրագրեր է ներկայացրել և նոր դաշինք է կազմել․ ահա թե ում հետ․ նա ներկայացել է իր մայրիկի հետ

Հայտնի գործիչներից Տիգրան Ազաքանցյանը օրեր առաջ հայտարարել էր Դեմոկրատական կուսակցությունից իր դուրս գալու և նոր քաղաքական դիրքորոշմամբ հանդես գալու մասին։ Խոստացածի նման նա այսօր արդեն ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը։

Գործիչը միացել է մեկ այլ հայտնի գործչի՝ Տիգրան Ուլիպանյանի հետ։ Նրանք միասին են շարունակելու իրենց գործունեությունը։ Իրենց համագործակցության և առաջիկա ծրագրերի մասին մանրամասներ ներկայացնելու համար գործիչները համագումար են կազմակերպել։

Տ․ Արզաքանցյանն իր խոսքում հատկապես կարևորում է Արցախի հարցը։ Մի առիթով նա հայտնել էր, որ նա Արցախում նաև անձնական միջոցների, սեփական հողատարածքներ է կորցրել, սակայն նրա մտահոգությունն ավելի գլոբալ է։

Հատկանշական է, որ համագումարին Տիգրան Արզաքանցյանը ներկայացել է ոչ միայն իր հայտնի տիկնոջ՝ Նատալյայի հետ, այլ նաև իր մայրիկի հետ, ով Գավառի դպրոցներից մեկի տնօրենն է։

Համագումարում ունեցած Տիգրան Արզաքանցյանի ելույթի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: