Սոֆյա Պողոսյանը հրապարակել է ամուսնու և որդու ջերմ լուսանկարները

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի երիտասարդ, արտիստական ընտանիքը արդեն մի քանի ամիս է, ինչ սիրով ու հաճույքով վայելում է ընտանիքի նորածին անդամի՝ ամուսինների առաջնեկի ներկայությունը։

Սոֆյան, որ բալիկին լույս աշախրհ էր բերել ամերիկյան հիվանդանոցում՝ ամերիկյան միջավայրում, որոշ ժամանակ անց վերադարձել է հայրենիք, որտեղ նրան անհամբերությամբ սպասում էր ամուսինը՝ Աշոտը։

Աշոտն օդակայանից կնոջն ու բալիկին ծաղիկներով ու սիրով տուն է ուղեկցել։ Սոֆյան նոր կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչ ջերմ սիրով է Աշոտը շփվում իր նորածին որդու հետ։

Սոֆյան, պատասխանելով երեխայի քաղաքացիությամբ հետաքրքրվող անձանց հարցերին, ասել է, որ իրենք պատրաստվում են երեխային Հայաստանում մեծացնել, իսկ իր քաղաքացիության հարցը երեխան ապագայում ինքնուրույն կորոշի։

Աշոտ Տեր-Մաթևոսյանը Սոֆյաի հրապարակած կադրերում պարզապես վայելում է իր փոքրիկ բալիկի ներկայությունը։ Լուսանկարներում երևում է, թե ինչ երանության մեջ է գտնվում բալիկի կողքին հայրիկը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: