Ահա թե ինչպես են հրաժեշտ տալիս Հայկոյին Հայաստանում և Ամերիկայում․ բացառիկ լուսանկարներ և տեսանյութ

Հայկոյի հանդեպ հանրային անսահման մեծ սերն ու հարգանքը այս օրերին ապշեցրել է նաև նրա ընկերներին, քանի որ շատերը գիտեին երաժշտի սիրված լինելու մասին, բայց այսչափ սիրո ալիքն անսպասելի էր։

Հայաստանում այսօր երաժշտին վերջին հրաժեշտը բարձր ծափահարությունների, արցունքոտ հայացքների ու սրտառուչ ափսոսանքի խոսքերի ուղեկցությամբ տվեցին մարդիկ։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամը, ևս ներկա է եղել Հայկոյին դեպի հավերժություն ճանապարհելու գործընթացին։ Նա մի լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնքում ծիածան կապել։

Հասկանալի է դառնում, որ լուսանկարը արվել է Հայկոյին ուղեկցելու ժամանակ։ Իրենց սիրելի ընկերոջը հաեահար ճանապարհելու արարողություն են կազմակերպել ամերիկաբնակ հայտնիները։

Ամերիկյան հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Վաչե Թովմասյանը, Արմենչիկը, Մենչը և այլք, ովքեր ևս չեն կարողացել զսպել իրենց հույզերն ու ապրումները։

Հայկոյին Երևանում ճանապարհելու պահը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: