Տաղանդավոր երգչուհիներից Նունե Եսայանը արդեն տասնհինգ տարի է, ինչ ընտանեկան կյանքով է ապրում Ավո Խալաթյանի հետ։ Զույգը երկու հրաշալի բալիկի է մեծացնում։
Որքան էլ զարմանալի է, Նունեն ու Ավոն միայն վերջերս՝ Նունեի հիսնամյա հոբելյանի առիթով են պսակադրվել, քանի որ կարևորում են եկեղեցով միավորվելու գաղափարը, իսկ քաղաքացիական ամուսնությունը շարունակում է առկախ մնալ։
Նունեն ապրում է իր սկեսրոջ հետ։ Նա շատ է սիրում պատրաստել և հաճախ է պատրաստում, բայց քանի որ նրա սկեսուրը հայկական խոհանոցի մեծ վարպետ է, խոհանոցում բալանսը պահելու համար տիկնայք որոշակի բաժանում են արել։
Նունեն պատրաստում է արտասահմանյան խոհանոցների ուտեստներ, իսկ սկեսուրը՝ հայկական, դե իսկ Ավոն ու երեխաները վայելում են դրանք։
Նունեն վերջերս գեղեցիկ ու նրբաոճ նոր լուսանկարներ է տեղադրել։ Նա սկսել է շատ քիչ, բայց երբեմն-երբեմն հանդես գալ նաև ակումբային համերգներով։ Նման ձևաչափով համերգներով է հանդես եկել նաև արտերկրում։