Տիգրան Արզաքանցյանը նոր, կտրուկ որոշում է կայացրել․ մանրամասներ և տեսանյութ

Հայտնի գործիչներից Տիգրան Արզաքանցյանը, ով նախորդ ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության հետ միասին հանդես գալու որոշում էր կայացրել, որոշ դիրքային փոփոխությունների գնալու որոշում է կայացրել։

Նա որոշել է այլևս չհամագործակցել Դեմոկրատական կուսակցության հետ, քանի որ իրենց գաղափարներն ու հայացքներն այնքան էլ չեն համընկնում։ Գործչին վիրավորել է այն, որ Արամ Գասպարիչը հանդիպել է ամերիկյան դեսպանների հետ, իսկ իր հետ հանդիպելու ժամանակ չի ունեցել։

Տիգրան Արզաքանցյանը պնդում է, որ իր համագործակցության շնորհիվ լուծարվող կուսակցությունը ոտքի կանգնեց, իսկ հիմա իր հետ հաշվի չեն նստում։ Նա որոշել է նոր քաղաքական ուժ ստեղծել։

Նոր ստեղծվելիք քաղաքական կուսակցության մասին առավել հանգամանալից գործիչը խոստանում է ներկայացնել առաջիկա հոկտեմբեր ամսին։

Տ․ Արզաքանցյանը նշում է, որ ինքն անձնապես վաղուց չէր շփվել հասարակ մարդկանց հետ։ Վերջին շրջանում սկսել է շփվել և ավելի լավ է գիտակցում, թե ինչ է կատարվում մեր երկրում, և ինչ վիճակում է երկիրը։

Տ․ Արզաքանցյանը գտնում է, որ այսօր կա անհրաժեշտություն ստեղծել մի այնպիսի ուժ, որը կօգնի, կաջակցի երկիրը նման աղետալի վիճակից դուրս հանելու համար։ Տ․ Արզաքանցյանի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: