Սամվել Դանիելյանի և Սիրանուշ Լազյանի ընտանիքում օրը խորհրդանշական ու հոբելյանական է․ Սիրանուշի հրապարակած ընտանեկան լուսանկարն ու հուզիչ գրառումը

Սիրված դերասանուհի Սիրանուշ Լազյանը արդեն շուրջ տասնհինգ տարի է, ինչ ընտանիք է կազմել ու ապրում է մեկ այլ դերասանի՝ Սամվել Դանիելյանի հետ։

Նրանք երկու հրաշալի դուստր ունեն։ Այսօր ընտանիքի ստեղծման տասնհինգ տարին է լրանում։

Այս առիթով Սիրանուշը տեղադրել է վերջին շրջանում արված իրենց ընտանեկան լուսանկարներից մեկը, որտեղ ընտանիքի անդամները հայկական ավանդական տարազներով են, և գրել է հետևյալը․

«Ընտանիք կազմելը հեշտ է, այն պահելը՝ բարդ, դժվար, երբեմն նաեւ անհավանական։ Բայց, երբ թիկունքդ ամուր է, սերդ խենթանալու աստիճան շատ, դժվարությունները հաղթահարելի են։

Այս անորոշ աշխարհում մենք պարտավո՛ր ենք սիրել, գուրգուրել մեր ընտանիքը, քանզի այն ուս է, որի վրա կարո՛ղ ես հույս դնել, այն առաջ շարժվելու ցանկություն է, երբ կոտրված ես։

Այն հույս է, ոգեշնչման աղբյուր, սեր է, սեեերրր՝ անսահման սեր։ Այնտեղ ապրողները քո՛նն են, քո՛ սերերը։ Սիրե՛ք ու գնահատե՛ք ձերը այսօր եւ միշտ, վաղը կարող է ուշ լինել։ Հ.գ 15 տարի միասին․ ինձնից պրծում չունեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: