Առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գագիկ Սուրենյանը, հավատարիմ մնալով իր աշխատանքային սկզբունքներին, շարունակում է առաջինը տեղեկացնել եղանակային արտահատիչ անցումների մասին։

Նա առավոտյան շտապեց տեղեկացնել, որ այսօրվանից ևս մեկ քայլ ենք անում դեպի աշուն՝ ակնարկելով եղանակային ջերմաստիճանի փոքր-ինչ անկման մասին։

Իսկ կեսօրից հետո մի տեսանյութ հրապարակեց Արագածի բարձունքից՝ տեղեկացնելով և ցուցադրելով, որ Արածագում արդեն եկել է առաջին ձյունը։ Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է բարակ հագուստով կանգնած մրսում տեղացող առաջին ձյան փաթիլների ներքո։

Գ․ Սուրենյանի տեղադրած այս կարճատև տեսանյութը, ինչպես միշտ, հարյուրավոր մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ոմանք մտահոգվել են իրենց դեռ չհավաքած կարտոֆիլի համար, ոմանք էլ անհանգստացել են Գ․ Սուրենյանի առողջության համար՝ խորհուրդ տալով գլխարկ դնել, որ չմրսի։

Գ․ Սուրենյանի տեղադրած կարճատև տեսանյութը Արագածի բարձունքից, որտեղ երևում է, թե նա ինչպես է մրսում տեղացող առաջին ձյան փաթիլների ներքո, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: