Խենթացնող համով տորթ, որը պատրաստվում է 15 րոպեում․ անպայման փորձեք

Այս հրաշք տորթը պատրաստվում ընդամենը 15 րոպեում՝ առանց թխելու՝ սառեցնելով։ Անպայման փորձեք՝ շատ թեթև է ու համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խուրմա՝ 150 գ

Ընկույզ՝ 100 գ

Վարսակի փաթիլներ՝ 70 գ

Կաթնաշոռ 5%-ոց՝ 400 գ

Ժելատին՝ 15 գ

Յոգուրտ՝ 100 գ

Կաթ՝ 200 մլ

Կակաո՝ 15 գ

Մեղր՝ 20 գ

Բանան՝ 100 գ

Պատրաստման եղանակը

Ժելատինը և գոլ կաթի խառնուրդը թողնել՝ մինչ ուռչի։ Բլենդերով հարել ընկույզը և վարսակի փաթիլները, մի կողմ դնել։ Խուրմայի վրա 20 վայրկյանով եռման ջուր լցնել, կտրել և հանել կորիզը, մանրացնել բլենդերի մեջ։ Միավորել ընկույզա-վարսակային խառնուրդի հետ և հարել բլենդերում՝ մինչ միասեռ դառնալը։ Տափակացնել կաղապարի մեջ, որի հատակին նախապես թխելու թուղթ է փռած։
Բլենդերով հարել կաթնաշոռը, յոգուրտը, մեղրը և կակաոն։ Երբ զանգվածը միասեռ դառնա, ավելացնել կաթնա-ժելատինային զանգվածը և շարունակել հարել՝ մինչ մուսսի կվերածվի։ Ընկույզա-վարսակա-խուրմային շերտի վրա լցնել մուսսի կեսը, վրան շարել կլոր կտրտած բանանը, ապա մնացած մուսսը։ Ըստ ցանկության՝ զարդարել մրգով։ Դնել սառնարանի մեջ՝ 1 ժամով։ Զարդարել կոկոսի քերուկով և ընկույզով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!