Հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի երգչուհիներից Շուշան Պետրոսյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Շուշանը ծնվել ու մեծացել է մի հետաքրքիր միջավայրում, որտեղ շաղկապված են եղել բարձր մշակույթն ու ակտիվ քաղաքականությունը։

Միջավայրը մեծ ազդեցություն է ունեցել տաղանդավոր երգչուհու անհատականության կայացման վրա։ Լինելով տաղանդաշատ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ Շուշանը մանկուց շփվել է բարձրաժեք մշակույթի հետ։

Մյուս կողմից Շուշանի հայրը ևս տաղանդավոր էր մշակութային ասպարեզում․ նա հայտնի գեղանկարիչ, մանկավարժ Սամվել Պետրոսյանն էր, ումից Շուշանը ժառանգել է գեղեցիկը նկատելու և արժևորելու շնորհքը։

Ապագա երգչուհին նախ գնացել է հոր մասնագիտական գծով՝ ավարտելով Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ ավարտելով գրաֆիկայի ֆակուլտետը։

Շուշանը մինչ քաղաքական ասպարեզում ակտիվ դերակատարում ստանձնելը զբաղվել է երաժշտական գործունեությամբ, քաղաքական ասպարեզում ակտիվանալուց հետո նրա կերպարը սկսեց ընկալվել ոչ միանշանակ։

Շուշանն ամուսնացած է եղել Արման Հարությունյանի հետ, ով 2018 թվականի մայիսին հայտարարել է, որ արդեն մեկ տարի է, ինչ որ մի կապ չունի Շուշանի հետ։ Երգչուհին երկու զավակների մայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: